2287 դիտում
16:31 22-10-2019
Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները
Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը:
Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4:
8 միավորով առաջին տեղը գրավել է չինացի Վան Հաոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային և նվաճել նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Նմանատիպ նյութեր
3181 դիտում
18:00 17-10-2019
FIDE Grand Swiss. Արոնյան-Վան Հաո. ուղիղ միացում
3309 դիտում
19:46 18-10-2019
FIDE Grand Swiss. Կարուանա - Արոնյան. ուղիղ միացում
4028 դիտում
18:00 19-10-2019
FIDE Grand Swiss. Արոնյան-Անտոն. ուղիղ միացում
Այս բաժնից
2824 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3361 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3157 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»