FIDE Grand Swiss. Կարուանա - Արոնյան. ուղիղ միացում
Մեն կղզում ընթացող FIDE Grand Swiss մրցաշարում մեկնարկել են 8-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Սա տուրի կենտրոնական հանդիպումն է:
7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են հենց Կարուանան և Արոնյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը իրավունք կստանա մասնակցել հավակնորդների մրցաշարին:
Կարուանա - Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.