211652_close_icon
views-count65386 դիտում article-date 15:38 22-10-2019

Պարզվել է Շիրակի մարզի «Քեթիի» ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վազգեն Մանասյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 33-ամյա Արթուր Ներսիսյանը և 33-ամյա Վահե Վարդումյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/21/1138392/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 36 NS 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում, Փոքաշեն գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Քեթիի» ոլորաններում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 200 մետր, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով 3 հոգի որոնց դիերը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, տեղում մահացել էին, իսկ 1 հոգի՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գեւորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, եւ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Աղասի Հունանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. Օր. 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել էր նաեւ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հայկ Մանուկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ տարածքը բավականին անանացանելի էր, եւ հրշեջ-փրկարարները մոտ 300 մետր դիերը պատգարակով եւ հատուկ պարկերով ոտքով տեղափոխել ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր