1597 դիտում
17:44 22-10-2019
Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
20:08 04-09-2017
Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3493 դիտում
19:55 28-11-2017
Կայացել է Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումը, ստորագրվել են փաստաթղթեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1878 դիտում
11:22 12-10-2021
Կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Այս բաժնից
838 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1543 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)