211652_close_icon
views-count1243 դիտում article-date 15:06 22-10-2019

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաև Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը: Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մասնավորապես մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման և մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե' հնդկական և թե' հայկական կողմի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները և ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ:

Նմանատիպ նյութեր