211652_close_icon
views-count2183 դիտում article-date 23:24 21-10-2019

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատն Աննա Հակոբյանի մշտական ուշադրության կենտրոնում է

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին՝ տուն-ինտերնատի խնամյալներին մշտական ուշադրության կետրոնում պահելու համար, և հավելել, որ խնամյալ Լարիետտա Սրվանձտյանի հետ ծանոթությունը վերածվել է հոգևոր մտերմության և բարեկամության։ ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Կազմակերպության խնամյալներին, իր ջերմությամբ և անակնկալ նվերներով լցնում նրանց յուրաքանչյուր օրը, իսկ խնամյալ Լարիետտա Սրվանձտյանի հետ 2018 թվականի ծանոթությունն արդեն իսկ վերածվել է հոգևոր մտերմության և բարեկամության»,- նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր