211652_close_icon
views-count1533 դիտում article-date 18:23 21-10-2019

ԵԱ. Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը: Մինչև 20 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում և 125 կգ արդյունքով հայտնվել է 6-րդ տեղում: Երկամարտում Մխիթարյանը գրանցել 236 կգ: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մինչև 20 տարեկանների պայքարում հանդես կգա 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը:

Նմանատիպ նյութեր