FIDE Grand Swiss. Արոնյան-Կարլսեն. ուղիղ միացում
Մեն կղզում ընթացող FIDE Grand Swiss մրցաշարում մեկնարկել է վերջին՝ 11-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Վերջին տուրից հետո հետո մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Նրանից կես միավոր ետ են միանգամից 7 գրոսմայստեր, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը իրավունք կստանա մասնակցել հավակնորդների մրցաշարին: Այնպես որ, այս պարտիայի նշանակությունը հսկայական է:
Արոնյան-Կարլսեն պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.



