211652_close_icon
views-count45919 դիտում article-date 14:38 21-10-2019

Նախագահի հրամանագրով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Դավթյանին շնորհվել ՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ասվում է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր