211652_close_icon
views-count1207 դիտում article-date 10:58 21-10-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը ևս կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Նմանատիպ նյութեր