Գարեգին Բ.-ի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Բալ-Գևորգյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արժանապատիվ Տ. Հայկազ քահանա Մասոյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Կոտայքի թեմում:
Բարեշնորհ Հրայր սարկավագ Լալայանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում։