211652_close_icon
views-count4140 դիտում article-date 15:05 20-10-2019

Ավստրալական ավիաընկերությունը ռեկորդ է սահմանել՝ ամենաերկար թռիչքն իրականացնելով

Ավստրալական Qantas Airways ավիաընկերության օդանավը կատարել է Նյու Յորք-Սիդնեյ չվերթը, որը դարձել է աշխարհում ամենաերկար ուղիղ չվերթը; Այդ են վկայում FlightAware-ի տվյալները։ Նշվում է, որ չվերթը տևել է 19 ժամ և 16 րոպե։ Օդանավն անցել է 16.309 կմ և վայրէջք է կատարել 37 րոպե ուշացումով։ Օդանավում եղել է 50 մարդ՝ ուղևորներն ու անձնակազմի անդամները։ Չվերթն իրականացվել է գերերկար թռիչքի ազդեցությունը մարդկանց և օդանավի անձնակազմի վրա ստուգելու ծրագրի շրջանակներում։ Մինչ այդ, ամենաերկար թռիչքը եղել է Սինգապուր-Նյու Յորք չվերթը։ Օդանավն այն իրականացրել է 18 ժամ և 50 րոպեում։

Նմանատիպ նյութեր