Չինացի կինը համաշխարհային ռեկորդ է սահմանել իր ամենաերկար՝ 17 ամսական հղիությամբ
Չինաստանի Խունան նահանգի բնակչուհի Վան Շիի հղիությունը համաշխարհային ռեկորդ է սահմանել. այն արդեն 17 ամիս է ձգվում։
Ինչպես հայտնում է People’s Daily-ն, կինը, ով արդեն իսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում և ով հղիացել էր նախորդ տարվա փետրվարին, պետք է, ըստ բժիշկների, լույս աշխարհ բերեր իր երեխային 2015 թվականի նոյեմբերի 15-ին, սակայն երեխան չի շտապում ծնվել։ Բժիշկները հրաժարվել են նաև Կեսարյան հատում կատարել 14-րդ ամսում՝ նշելով, որ երեխան բավականաչափ զարգացած չէ։
Այս պահին ապագա մայրիկի առողջական վիճակը գնահատվում է լավ։ Վիրահատություն կկատարվի հղիության 18-րդ ամսում։
Նշենք, որ մինչև հիմա եղել են դեպքեր, երբ կանայք ծծնդաբերել են հղիության 13-րդ ամսում, սակայն նմանօրինակ դեպք առաջին անգամ է պատահում։