211652_close_icon
views-count1533 դիտում article-date 15:42 20-10-2019

ԱՄՆ-ն Սիրիայից հազար զինվորական կտեղափոխի Իրաք՝ պայքարելու ԻՊ-ի դեմ

Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հայտարարել է, որ շուրջ 1000 ամերիկացի զինվորականներ Սիրիայի հյուսիս-արևելքից կտեղափոխվեն Իրաքի արևմտյան շրջաններ, որտեղ կպայքարեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նրա խոսքով՝ ներկայիս ծրագիրըն իրագործելու համար կպահանջվեն ոչ թե օրեր, այլ շաբաթներ։ «Ներկայիս պլանը ներառում է ամերիկացի զինվորականների վերատղակայումը Իրաքի արևմտյան հատված»,-ասել է Էսփերը։

Նմանատիպ նյութեր