1525 դիտում
21:39 14-06-2014
Իրանը 2000 զինվորական է ուղարկել Իրաք՝ ահաբեկիչների դեմ պայքարելու
Իրանի իշխանությունները շուրջ 2000 կամավոր զինվորականների ուղարկել են Իրաք՝ աջակցելու «Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության դեմ պայքարում, գրում է բրիտանական Guardian պարբերականը՝ հղում անելով իրաքյան աղբյուրներին:
Ըստ Guardian-ի՝ այս ուրբաթ Իրանի «Բասիջ» կամավորականների 1,5 հազարանոց ջոկատը հատել է իրանա-իրաքյան սահմանը Դիյալ նահանգի Խանաքին քաղաքի մոտ: Հենց նույն օրը Իրանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասիմ Սուլեյմանին ժամանել է Բաղդադ, որպեսզի ստուգի քաղաքի մարտական պատրաստվածությունը: Մնացած 500 զինվորականները հատել են իրանա-իրաքյան սահմանը այս գիշեր և ներկա պահին գտնվում են Բադրի և Ջասան քաղաքների մերձակայքում:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մամլո ասուլիսում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ձեռք մեկնել Իրաքին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Իրանի նախագահը նաև նշել էր, որ պատրաստ է վերանայել Իրաքումխաղաղությունը վերահաստատելու հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը, եթե Վաշինգտոնի գործողությունները Իրաքում կամ մոլորակի ցանկացած այլ կետում իրատեսական լինեն:
Նմանատիպ նյութեր
1743 դիտում
15:42 20-10-2019
ԱՄՆ-ն Սիրիայից հազար զինվորական կտեղափոխի Իրաք՝ պայքարելու ԻՊ-ի դեմ
1594 դիտում
17:38 25-09-2014
Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ զինվորներ է ուղարկել Իրաք՝ ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու
872 դիտում
17:06 10-06-2015
Օբաման Իրաք կուղարկի 500 լրացուցիչ ռազմական խորհրդական` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար
Այս բաժնից
1234 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1048 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1084 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ