211652_close_icon
views-count45625 դիտում article-date 21:44 19-10-2019

Ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը ՎԱԶ-2110-ով ոստիկանության Գորիսի բաժնի մոտ բախվել է ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Աշոտ Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2110 մակնիշի 36 LP 215 համարանիշի ավտոմեքենայով Սյունիքի փողոցում՝ ոստիկանության Գորիսի բաժնի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գորիսի բնակիչներ, 36-ամյա Մարատ Գ.-ն, 39-ամյա Համլետ Մ.-ն, 39-ամյա Արամ Մ.-ն և 34-ամյա Արշակ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Գորիսի ոստիկանները և օպերատիվ են գործել Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկները: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր