Կրասնոյարսկում գազի պայթյունի հետեւանքով տուն է փլուզվել. տեսանյութ
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գազի պայթյունի հետեւանքով երկհարկանի մասնավոր տուն է փլուզվել: Փրկարարների խոսքով՝ ամբողջական փլուզման վտանգը մեծ է:
Պայթյունի հետեւանքով 5 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տան բոլոր բնակիչները տարհանվել են, նրանց հետ աշխատում են հոգեբանները: Պայթյունի հետեւանքները վերացնելու ուղղությամբ 117 փրկարար է աշխատում: