Կրասնոյարսկում մերսման սրահում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի Սովետսկի շրջանում գտնվող «Դրախտ» մերսման սրահում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 4 մարդ է մահացել:
Հրդեհի մասին աշխատակիցներն ահազանգել են այն բանից հետո, երբ ծխի հոտ են զգացել: Կրակը հանգցնելուց հետո փրկարարները հայտնաբերել են 18-20 աղջիկների 4 դի: Նրանք պառկած են եղել մերսման սեղաններին: Նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են շմոլ գազից:
Ոստիկանությունը քննում է կատարվածի հանգամանքները եւ հատկապես այն փաստը, թե ինչու են աղջիկները խորը քնած եղել, քանի որ սրահի բոլոր այցելուներին եւ աշխատակիցներին հաջողվել է անմիջապես լքել շենքը: