211652_close_icon
views-count1068 դիտում article-date 17:12 19-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից: Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը, լինելով երիտասարդ պետություն, նման է ստարտափի, որը մեծ հավակնություններ, զարգացման լուրջ հնարավորություններ ու ներուժ ունի: Նախագահի խոսքով՝ տնտեսական փոխգործակցության առումով ևս մեր երկիրը հետաքրքիր դիրքում է, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ: Նախագահը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության մտադրություններն ու ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել դրանց:

Նմանատիպ նյութեր