80419 դիտում
15:43 19-05-2024
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը, որտեղ 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00- ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։
Ինչպես Թալինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի, հերթապահ մասի պետ Մանուկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ծառայողների հետ ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Արա Պողոսյանն ու կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և այսօր ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Երիտասարդ կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ նրանց անփութության հետևանքով է նա մահացել։
Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում։ Նա 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և 1 տղա։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12757 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ