5118 դիտում
19:37 18-10-2019
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Կարեն Վրթանեսյան
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից ավել է՝ այդ գրառումը չի հեռացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/groul/posts/2686135844757929]էջում[/url] գրառում է արել «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից ավել է՝ այդ գրառումը դեռ չի հեռացվել։
Նշեմ, որ պետական կայքերի անվտանգության ապահովվումը նույնպես ԱԱԾ գործառույթն է։ Բայց երեւի այնքան զբաղված են Հրայր Թովմասյանին «վնասազերծելով», որ ռեսուրս չի մնացել իրենց ուղիղ պարտականությունները կատարելու...
Նոր սքրինշոթն արեցի»։
Նշենք, որ տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
13:20 09-10-2014
Հաքերները ստեղծել են ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը
28552 դիտում
12:51 26-02-2015
Ադրբեջանցի հաքերները կոտրել են SHAMSHYAN.com-ի ֆեյսբուքյան էջը
Այս բաժնից
268 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
664 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
271 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին