3947 դիտում
22:01 18-10-2019
Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: «[url=https://armenpress.am/arm/news/992122.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, Նիկոլան և կինն այս մասին տեղեկացրել են Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում:
«Մենք արդեն տեղափոխվել ենք,Հայաստանում ենք ապրում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը:
«Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցը առաջին անգամ չէ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը:
Շառլ Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը, ինչպես նաև եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:
Նմանատիպ նյութեր
7486 դիտում
10:02 27-08-2014
Գրիշա Սարգսյանի որդին փակել է հոր սարքած շքեղագույն առանձնատան դռներն ու ընտանիքով տեղափոխվել ԼՂ. «ՀԺ»
9926 դիտում
12:18 24-04-2017
Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, Ազնավուրների ընտանիքի անունից հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու