211652_close_icon

Պարեկող ոստիկանները զենք են հայտնաբերել

views-count2126 դիտում article-date 20:21 18-10-2019
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցից, զենք և սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Բագրատունյաց փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ պահեստատուփով ու գազային գլանոթով: Նշանակվել են դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր