211652_close_icon
views-count1556 դիտում article-date 14:18 18-10-2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է. 168.am

[url=https://168.am/2019/10/18/1190504.html]168.am[/url]-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ում է գտնվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը: Մանրամասները կհայտնենք քիչ անց: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը, իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին ասել էր, թե ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։ Տեղեկացնենք նաև, որ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր