Բրիտանական ընդդիմությունը Brexit-ի նոր համաձայնագիրն ավելի ահավոր է համարել, քան նախորդը
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը, որը ԵՄ-ի հետ համաձայնեցվել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, էլ ավելի ահավոր է համարել, քան այդ պաշտոնում նրա նախորդի՝ Թերեզա Մեյի գործարքը:
Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է The Guardian-ը:
Քորբինը նաև հիշեցրել է, որ Մեյի համաձայնագիրը չընդունվեց բրիտանական խորհրդարանի կողմից: Նրա խոսքով՝ ներկայիս համաձայնագիրը սպառնալիքի տակ է դնում Մեծ Բրիտանիայի պարենային անվտանգությունը, կհանգեցնի աշխատավորների իրավունքների ու բնապահպանական ստանդարտների խախտման և հարված կհասցնի առողջապահության բրիտանական համակարգին:
«Այդ ծախու համաձայնագիրը չի միավորի մեր երկիրը, այն հարկավոր է մերժել»,-հավելել է բրիտանացի ընդդիմադիրը։