5893 դիտում
18:49 17-10-2019
Ամերիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոկաուտից հետո կոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է 27 տարեկան հասակում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/17/boxing/1027102]Armsport.am[/url]-ը:
«WBC-ն և նրա նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խորապես սգում են Պատրիկ Դեյի մահվան կապակցությամբ։ Նա այսօր մահացել է գանգուղեղային վնասվածքի հետևանքով, որը ստացել էր հոկտեմբերի 12-ին։ WBC-ն այս ծանր պահին միանում է Պատրիկի ընտանիքին», - ասված է WBC-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Չիկագոյում (ԱՄՆ Իլինոյս նահանգ) կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար: Ալեքսանդր Ուսիկ -Չեզզ Ուիզերսփուն մենամարտի անդերկարդում իսկական դրամա է ծավալվել։
Առաջին միջին քաշային կարգի մարտիկներ Չարլզ Կոնվելն ու Պատրիկ Դեյը USBA վարկածով տարածաշրջանային տիտղոսի համար են մենամարտել։ 10-րդ ռաունդում Կոնվելը մրցակցին նոկաուտի ենթարկեց։
Դեյին անգիտակից վիճակում ռինգից տարել են պատգարակով։ Հոսպիտալացումից հետո նրան գլխուղեղի վիրահատության են ենթարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6752 դիտում
18:54 06-11-2018
49-ամյա իտալացի բռնցքամարտիկը իր կարիերայում առաջին պարտությունից հետո մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21618 դիտում
22:59 23-07-2019
Ռուս բռնցքամարտիկը մահացել է մրցամարտում ստացած վնասվածքներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1606 դիտում
18:05 04-04-2014
Փոքրիկ բռնցքամարտիկը. տեսանյութ
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2893 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում