Ռուս բռնցքամարտիկը մահացել է մրցամարտում ստացած վնասվածքներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը մահացել է վնասվածքներից, որոնք նա ստացել է պուերտոտիկացի Սուբրիել Մատիասի հետ մարտում: Մրցամարտի ընթացքում 28-ամյա ռուսաստանցին մեծ թվով ուժգին հարվածներ էր ստացել, ինչի պատճառով նրա թիմը կանգնեցրել էր մարտը:
Մենամարտից հետո բռնցքամարտիկի ինքնազգացողությունը վատացել էր, ավելի ուշ կորցրել էր գիտակցությունը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ կալիֆորնիացի բժիշկները ախտորոշել էին գլխուղեղի վնասվածք: Դադաշևին վիրահատել էին, սակայն նրա սիրտը չի դիմացել և բժիշկները արձանագրել են մահը:
Սա ռուսաստանցու 14-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, և առաջինը, որը դադարեցվել էր պարտության պատճառով: Մինչ այդ նա հաղթել էր 13 մարտում: