1180 դիտում
19:25 17-10-2019
Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը
Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ վեհաժողովի անցկացումը մեր երկրում, ինչպես նաև 2015 թվականին Երևանում տեղի ունեցած եվրոպական բարձագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հավելյալ հնարավորություն են`եվրոպական կրթական հանրության ուշադրությունն ուղղելու դեպի Հայաստան, որտեղ բարձրագույն կրթության համակարգը դինամիկ փոփոխությունների փուլում է:
«Բարեփոխումներում մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս որակի ապահովման համակարգի հզորացմանը և ամրապնդմանը՝ հավատարմագրման գործընթացներն առանցքային խթան դարձնելով բարձրագույն կրթության ծրագրերի արդիականացման, դասավանդման, ուսումնառության և գնահատման եղանակների բազմազանեցման, որակավորումների ճանաչման դյուրացման, դասախոսների և ուսանողների շարժունության հնարավորությունների ընդլայնման, կրթության և հետազոտության հետագա ինտեգրման` ի շահ մեր հիմնական շահակիցների` ուսանողների:
Այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում Բարձրագույն կրթության և գիտության մասին մեր նոր օրենքի նախագծի շուրջ, որտեղ օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ են տրվում թվարկված խնդիրների լուծման և գիտակրթական համակարգի` արդիական մոտեցումներին համահունչ զարգացման համար հնարավորություններ ապահովելու համար։
Մենք կարևորում ենք Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային և եվրոպական ռեգիստրին անդամակցությունը, և կարծում եմ, որ այստեղ կայացվելիք որոշումները նոր քայլ կլինեն որակի ապահովման համակարգերի զարգացման համար»,- նշել է նախարարը` վեհաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հիշեցրել է, որ դեռևս 2015-ին վեհաժողովի` Հայաստանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ընդունած Երևանի կոմյունիկեով շեշտադրվել էր ուսանողակենտրոն կրթությունը: «Մենք մոտիվացված ենք լինել որակի ապահովման և ուժեղացման միջազգային չափանիշների տեղայնացման ջատագովներից մեկը»,- նշել է նա:
Վեհաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 18-ին: Կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA):
ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի բարելավման ոլորտում։ ՈԱԱԿ-ը 2017 թվականից ENQA լիիրավ անդամ է:
Նմանատիպ նյութեր
1579 դիտում
17:02 06-07-2015
ՈԱԱԿ-ը նախապատրաստվում է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցությանը
6252 դիտում
21:02 13-04-2017
Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր