Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 20-ամյա Վահագն Ս.-ն, որը հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]