211652_close_icon
views-count42514 դիտում article-date 14:58 17-10-2019

Ավտովթար Երևանում. անչափահասը Toyota-ով բախվել է շինության պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն փակցված է գնդապետի անվամբ անցագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota մակնիշի 35 MD 964 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, ովքեր, ըստ նրանց առաջինը օգնություն ցուցաբերած քաղաքացիների՝ անչափահաս տղաներ են եղել, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա.Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 3-րդ անձ էլ է եղել, ով վթարից հետո դիմել է փախուստի: Իսկ ավտոմեքենայի դիմապակու վրա էլ փակցված է ՀՀ Պաշտպանության նախարարության անցագիր՝ տրված գնդապետ Վ. Սաղաթելյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր