211652_close_icon
views-count1668 դիտում article-date 13:40 16-10-2019

Անվտանգության խորհրդի քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան Տիմուր Ուրազաևին։ Այս մասին հայտնում է Անվտանգության խորհուրդը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։ Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։ Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։

Նմանատիպ նյութեր