211652_close_icon
views-count2050 դիտում article-date 12:02 16-10-2019

Պուտինն Էրդողանին հրավիրել Է այցելել Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել Է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված Է»,- նշվում Է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել Է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում: Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին եւ մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնեւում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Նաեւ նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև հոկտեմբերի վերջ կարող է այցելել Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր