211652_close_icon
views-count2224 դիտում article-date 09:37 16-10-2019

Փակված ՀԷԿ-երի սեփականատերերը նախարարության որոշումը վիճարկում են դատարանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունը կասեցրել է Գեղարոտ գետի վրա կառուցված երեք փոքր ՀԷԿ-երի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրը հետագայում դառնում է վնասակար գյուղատնտեսության համար՝ կարտոֆիլի բերքի ոչնչացման պատճառ դառնալով: ՀԷԿ-երի սեփականատերերի կողմից հրավիրված մասնագետները պնդում են, որ կարտոֆիլի ցանքատարածքները վարակված են սնկային հիվանդություններով, որը կարող էր Հայաստան գալ ներկրված սերմնացուի հետ: Նրանք հակված են մտածել, որ ՀԷԿ-երի գործունեության կասեցումը սեփականության վերաբաշխմանն ուղղված քայլ է, և նախարարության որոշումը վիճարկում են դատարանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր