211652_close_icon
views-count1387 դիտում article-date 21:19 15-10-2019

Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՍԴՀԿ Հայաստանի շրջանի հերթական համագումարը։ Այս մասին հայտնում են ՍԴՀԿ-ից։ «Վարչությունն այսուհետ հանդես է գալիս հետեւյալ կազմով . Արսեն Կուպելյան – ատենապետ (նախագահ), Ռադիկ Կարապետյան – ատենադպիր (քարտուղար), Դմիտրի Մարտիրոսյան - Քաղաքական դիվանի (բաժնի) դիվանապետ, Վարազդատ Փանոյան - Մշակութային դիվանի (բաժնի) դիվանապետ, Արթուր Ղահրամանյան – Մամլո դիվանի (բաժնի) դիվանապետ (մամլո խոսնակ), Վազգեն Սիսլյան – Երիտասարդական եւ մարզական դիվանի (բաժնի) դիվանապետ, Հովհաննես Տերտերյան – ներքին շրջանների հետ կապի պատասխանատու։ Վարչության կողմից վարչությունից դուրս նշանակվել է կազմակերպչական եւ ներքին հարցերի պատասխանատու Ռուբեն Սերոբյանը»,–նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր