1617 դիտում
15:07 24-03-2014
ՍԴՀԿ-ը պահանջում է ՀՀ ԱԳՆ-ից միջազգային հարթակներում բարձրաձայնել Քեսաբի տեղահանության մասին
Հայաստանի սոցիալ-դեմոկրատականՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ՀՀ ԱԳ նախարարությունից քայլեր ձեռնարկել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերի տեղահանության դեմ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մի քանի օր է, ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրում: Թուրքական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսաբի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսաբը:
Հիշեցնենք, որ Քեսաբն անմիջապես գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, տեղակայված են հայ համայնքին պատկանող բանակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները վերջինիս հնարավորություն ընձեռեցին հայաթափել հայաշատ բնակավայրը:
Չնայած ընթացող ողբերգական իրադարձություններին, Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջում է Հայաստանի ԱԳ նախարարությունից անմիջապես միջազգային հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
19:35 12-02-2025
Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն սպորտի և երիտասարդության ոլորտներում
1681 դիտում
16:45 12-02-2025
Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով