211652_close_icon
views-count1026 դիտում article-date 16:42 15-10-2019

Ապօրինի զենքի կամավոր հանձնում

Շենգավիթի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին, ժամը 20-ին, բաժին է ներկայացել Նորագավիթի մի բնակիչ և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի զենքի նմանվող ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն գտել է իրենց տան նկուղից: Ըստ նրա հայտնածի՝ զենքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր