Զենքի կամավոր հանձնում
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 5-ին բաժին է ներկայացել Հրազդանի 63-ամյա մի բնակիչ և կամովին հանձնել ինքնաշեն ինքնաձիգ: Նա հայտնել է, որ նույն օրը այն գտել է ինքնապաշտպանական մարտերի մասնակից հանգուցյալ բարեկամի ավտոտնակի հին իրերի մեջ:
Ներկայացվածը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]