211652_close_icon
views-count94374 դիտում article-date 23:17 23-03-2018

Արմավիրում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 19-ամյա ճիվաղը կալանավորվեց. ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի որոշմամբ քննչական խմբի ղակավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիր քաղաքի դատարանի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 21-ին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, որից հետո ճիվաղը իր զոհին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի և Արմավիր-Երևան ավտոճանապարհին էլ նետել էր հանցագործության գործիք դանակը: Դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ մինչև կեսգիշեր, Արմավիրի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ, ոտիկանության գնդապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի, Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, ոստիկանության մեծ թվով ծառայողներով մոտ 30 կմ շառավիղով ման են եկել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Մեկ օր փնտրելուց հետո ոստիկանները ի վերջո կարողացել են հայտնաբերել դանակը, որի վրա առկա է եղել արնանման հետքեր և ճիվաղը խոստովանել է, որ նշված դանակով է իր սև գործն արել: Դանակը քննիչը առգրավել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/22/1091965/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին, սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, և հիվանդանոց են ժամանել քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, եղել էր վնասվածքի 7 հետք: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում էր եղել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: [b]Սպանության կասկածանքով կալանավորված, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0656879001521714588449965.jpg[/img] [b]Սպանված 22-ամյա Նարեկ Պողոսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0013789001521714699930252.jpg[/img] [b]Ոստիկանների կողմից հայտնաբերված, հանցագործության գործիք հանդիսացող դանակն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0579453001521833606705040.jpg[/img] [b][color=#CC0000]Ծանուցում.[/color][/b] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր