211652_close_icon
views-count1799 դիտում article-date 17:09 13-10-2019

Արցախի պետնախարարը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր լավագույն առիթ է մեկ անգամ ևս կարևորելու գյուղատնտեսի՝ որպես հողի մշակի, բերք ու բարիք ստեղծողի դերը բոլորիս կյանքում: Գյուղատնտեսությունը եղել և մնում է Արցախի տնտեսության ռազմավարական ոլորտներից մեկը: Այն իրականացնում է բնակչության՝ պարենի նկատմամբ կենսական պահանջմունքների բավարարման առաքելություն, միաժամանակ հանդիսանալով տնտեսական աճի հիմնական բաղադրիչներից մեկը և ապահովելով զբաղվածության ու գյուղական բնակավայրերի զարգացում: Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք ստեղծելու երջանկություն: Հուսով եմ, որ այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի գյուղատնտեսությունը մեր երկրում դարձնենք նորարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Դրա համար բոլոր նախադրյալները կան, և կառավարությունը շարունակելու է իր հոգածության և ուշադրության կենտրոնում պահել ռազմավարական կարևորություն ներկայացնող տնտեսության այս ոլորտը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում տոնական բարձր տրամադրություն»:

Նմանատիպ նյութեր