211652_close_icon

Հայ ոստիկանները Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից խարդախություն մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

views-count846 դիտում article-date 16:04 13-10-2019
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.10-ին Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Տաջիկստանի 32-ամյա քաղաքացի, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից՝ խարդախություն մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր