Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Մարտի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Հաղթանակ թաղամասից բերման են ենթարկել Վաղարշյան փողոցի բնակիչ 1972թ. ծնված Աննա Հ-ին, որը 2017թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]