«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Յուրի Բախշյանին նվիրված «ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՎԵՐՋ ՉԷ՛» ֆիլմի ցուցադրությունը
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ սիրելի բարեկամներ, այս տարի լրանում է 1999թ․ հոկտեմբերի 27-ին մի խումբ տականքների կողմից Ազգային ժողովում իրականացրած ահաբեկչական գործողության 20 տարին, որի մասին ոչ մեկս, ոչ մի վայրկյան չենք մոռանում։
Այդ առթիվ ս․թ․ հոկտեմբերի 25-ի, ժամը՝ 17․00-ին կինո «Մոսկվայում» կկայանա Յուրի Բախշյանին նվիրված «ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՎԵՐՋ ՉԷ՛» ֆիլմի ցուցադրությունը։
Հրավիրվում են Յուրայի և իմ բարեկամները, ընկերները, նախկին աշակերտները ու բոլոր նրանք, ովքեր նախկինում ճանաչել են Յուրային, չեն ճանաչել, չեն լսել նրա մասին։
Բոլոր նրանք, ովքեր պարզապես կարոտել են Յուրային։ Մուտքն ազատ է»։