211652_close_icon

«Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում

views-count3293 դիտում article-date 10:53 06-02-2014
Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից Տյառնընդառաջի օրվա առթիվ նախաձեռնված «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում երեկ՝ փետրվարի 5-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Երուսաղեմում նկարահանված «Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմը: Միջոցառումը մեկնարկեց ընդհանրական աղոթքով, որից հետո «Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Նևսկի բլոգովեստ» 7-րդ կինոփառատոնի ժամանակ ստացած պատվոգրերը հանձնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ֆիլմի ցուցադրության աջակիցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակչական կենտրոնի տնօրեն Տեր Վարդան Վարդապետ Նավասարդյանը, ով նաև Տեր Հակոբին հանձնեց իրեն տրված պատվոգիրը: Ֆիլմի ցուցադրության աջակիցներն էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակչական կենտրոնը, Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչությունը և «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինություն: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր