211652_close_icon
views-count4434 դիտում article-date 22:28 28-11-2016

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Հայաստանի փոքրիկ երգիչների» մասին պատմող «Լույսի ձայներ» ֆիլմի պրեմիերան

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի` Շվեյցարիայի 16 քաղաքներում այս տարվա ամռանը կայացած համերգային շրջագայության մասին: Ֆիլմի ցուցադրությունից առաջ` «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես կգան կատարումներով: «Ֆիլմում ցանկացել եմ ցույց տալ մեր երեխաների լույսը, և թե ինչպես է այդ լույսի բարձրաճաշակ արվեստի առջև գլուխ խոնարհում եվրոպական ամենաքմահաճ հանդիսատեսը: Երեխաները մեր երկրի մեծ հարստությունն են, ինչի հանդեպ պետք է չափազանց ուշադիր լինենք»,-իր խոսքում նշել է «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է «Արև» ֆիլմ ստուդիայում, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ: Ֆիլմի տեղեկատվական հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նմանատիպ նյութեր