211652_close_icon
views-count1814 դիտում article-date 19:33 12-10-2019

Ապօրինի ծառահատման հետքերով

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 15.10-ին ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի: Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ գյուղի հարակից «Մքոյի թալա» կոչվող հանդամասից, բեզասղոցի գործադրմամբ հատել է նշված ծառերը և տեղափոխել իր տան բակ: Նշանակվել է մասնագիտական ստուգում, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր