1651 դիտում
16:49 12-10-2019
Աննա Հակոբյանն այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց․ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» եւ «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի եւ գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսի հետ։
Հանդիպմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյան, «Արմենիա» եւ «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշը, տիկնոջ՝ Հյուգեթ Գաբրաշի հետ, Շառլ Էգլի եւ Արուս Զարբաբյան Էգլին։
Անդրե Մակն ու Ռեյ Լունիուսը Աննա Հակոբյանին ներկայացրել են Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի պատմությունը, առաքելությունը, նպտակները, հնարավորություններն ու հետագա ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի առանձնահատկությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին, անդրադարձան այս բնագավառում Շվեյցարիայի արձանագրած ձեռքբերումներին։ Քննարկում է ծավալվել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ։
Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, որոնք ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային եւ հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաեւ հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք եւ այլն):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
796 դիտում
16:28 19-07-2023
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը
4465 դիտում
16:10 22-05-2020
Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր
2455 դիտում
20:00 21-05-2019
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանց
Այս բաժնից
895 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1012 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1165 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ