211652_close_icon
views-count893 դիտում article-date 11:32 12-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 9.5 հա տարածք

Հոկտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Կարին գյուղում՝ 5000 քմ, Աղձք-Ուջան ավտոճանապարհին՝ 1 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 3000 քմ ցորենի արտ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ 700 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում՝ 5000 քմ, Ագարակաձոր գյուղում՝ 1.5 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր