211652_close_icon
views-count1058 դիտում article-date 19:50 11-10-2019

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանի ուղեկցությամբ այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ ազատազրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, առկա թերությունները վերհանելու և դրանց շտկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները նախանշելու նպատակով: Ծառայության պետը շրջայցի ընթացքում եղել է հիմնարկի բնակելի տարածքում, հանձնուքների ընդունման, կարճատև ու երկարատև տեսակցությունների սենյակներում, ինչպես նաև ազատազրկված անձանց այցելած երեխաների համար նախատեսված խաղահրապարակում, մարզասրահում, պահեստում: Ճաշարանում ծանոթացել է սննդի պատրաստման պայմաններին՝ հընթացս տալով հանձնարարականներ սանիտարահիգիենիկ պայմանները խստորեն պահպանելու վերաբերյալ: Բուժմասում ծառայության պետին ներկայացվել են դատապարտյալների առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմաններն ու սարքավորումները: Ա. Գոյունյանն առանձնազրույցներ է ունեցել նաև դատապարտյալների հետ, որոնք բարձրացրել են հիմնականում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև հիմնարկի կրպակի վերաբացման հարցերը: Դատապարտյալներին հուզող խնդիրների վերաբերյալ տրվել են սպառիչ պատասխաններ: Հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ անձնակազմի ուշադրությունը հրավիրվել է քրեակատարողական ծառայողների կողմից ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, իսկ դատապարտված անձանց կողմից՝ պատժի կրումը սահմանող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջները խստիվ պահպանելու անհրաժեշտության վրա: Ծառայության պետն ընդգծել է նաև, որ քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի լինեն ոչ միայն հիմնարկների ներսում, այլև դրանցից դուրս՝ հասարակության համար: Նշել է նաև, որ հետևողական է լինելու վերհանված խնդիրների և թերությունների շուրջ տրված հանձնարարականների պատշաճ կատարման հարցում: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր