11977 դիտում
10:55 11-10-2019
Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, ու խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի․ Արամ Խաչատրյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները անհանգստացած ու վրդովված են Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի` օրերս արած հայտնի հայտարարությունից, թե` վարչապետ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը` զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, անդրադառնալով Բալասանյանի այս խոսքերին, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչն է իրեն ստիպում նման հայտարարություններով հանդես գալ, ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կամարտահայությամբ է ընտրվել ՀՀ վարչապետ, ու իր հայտարարությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին: Ես կարող եմ արդեն ասել, որ Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, ու խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով. «Եթե մեկ-երկու հոգի նման ձևով են խոսում Արցախից, լարվածություն է առաջանում, դա չի նշանակում, որ կարող են լարվել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18096 դիտում
19:33 11-12-2019
«Պարոն Ալեն խորհուրդ կտամ ձեզ, ձեր ոտքը վերմակի գյորա մեկնել և չխառնվել մեծ մարդկանց գործերին». Հովհաննես Խաչատրյան
7092 դիտում
16:51 11-02-2017
Թրամփը խորհուրդ է տվել Ռոհանիին զգույշ լինել
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»