ՀՀ ԱԱԽ գրասենյակը տարբերակներ է մշակում՝ Սիրիայում հնարավոր իրադարձություններին արձագանքելու և հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։
ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»։